Կառավարող գործընկեր, փաստաբան
Խորենի մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են պայմանագրային իրավունքը, աշխատանքային իրավահարաբերությունները, ՏՏ և հեռահաղորդակցության իրավունքը, ինչպես նաև իրավունքի նշված ոլորտներում ձևավորվող իրավահարաբերություններից բխող վեճերը։
2013 թվականին իր գործընկերների հետ միասին հիմնադրել և ղեկավարել է «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ-ն՝ որպես կառավարող գործընկեր։ Խորհրդատվություն տրամադրելուն զուգահեռ նա համատեղել է աշխատանքը որպես in-house իրավաբան մի շարք առևտրային կազմակերպություններում, մասնավորապես.
2019 թվականից մինչև 2022 թվականը զբաղեցրել է հանքարդյունաբերությամբ զբաղվող և Հայաստանի տարածքում ամենամեծ ներդրումային ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավական տնօրենի պաշտոնը,
2018 թվականից մինչև 2019 թվականը նույն կազմակերպությունում ղեկավարել է պայմանագրային աշխատանքները,
2008-2018 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հեռահաղորդակցության խոշոր ռուսական ընկերության հայաստանյան մասնաճյուղի իրավաբանական բաժնում։
Ի հավելումն իրավաբանական-խորհրդատվական աշխատանքի, տվյալ ժամանակահատվածում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը Հայաստանում կոնյակի արտադրության գործարանում։
Աութսորսինգի խորհրդատվությունից բացի մասնագիտական պրակտիկան ներառում է իրավաբանական աշխատանք խոշոր տարածաշրջանային մանրածախ առևտրի, դեղագործական ընկերությունների հետ և բանկային ոլորտում, ինչպես նաև հայաստանյան և ռուսական դատարաններում քաղաքացիական և առևտրային վեճերում ներկայացուցչություն:
Պրակտիկա
Պայմանագրային իրավունք
Ընտանեկան օրենք
Քաղաքացիական օրենք
Կրթություն
2019 – 2020թթ. – Հռոմի բիզնես դպրոց, համատեղ MBA ծրագիր Վալենսիայի միջազգային համալսարանի հետ (Բիզնեսի կառավարման մագիսուրա),
2004– 2006թթ. - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (Միջազգային հարաբերությունների մագիստրատուրա),
1998 - 2002թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (իրավագիտության բակալավր);
2009թ.-ից – Որակավորման դասընթացներ ռուսական, հայկական, ֆրանսիական առաջատար ուսումնական հաստատություններում:
Մասնագիտական կազմակերպություններին անդամակցություն
2012 թվական - Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ
2016 թվական – գրանցում Ռուսաստանի Դաշնության տարածքում փաստաբանական գործունեության իրավունք ունեցող օտարերկրյա փաստաբանների ռեգիստրում:
Լեզուների իմացություն
հայերեն
ռուսերեն
անգլերեն