Կարիերա

Կարիերա

Գրատա Ինթերնեյշնլը Կենտրոնական Ասիայում ամենամեծ և հսկայական աճ գրանցող միջազգային իրավաբանական ընկերությունն է: Ավելի քան 28 տարի լավագույն մասնագետներն առաջարկում են իրենց բարձրակարգ իրավաբանական խորհրդատվությունը: Մենք ավելի քան 250 իրավաբաններ ունենք տեղակայված աշխարհի 20 երկրներում, որի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում, Ղազախստան՝ Եվրասիայի սրտում: Մշակելով կորպորատիվ մշակույթի բազմազանությունը՝ Գրատա Ինթերնեյշնլն իր ծառայություններն առաջարկում է այն երկրների շրջանակում, որտեղ գտնվում է՝ հեռավոր Արևմուտքից մինչև Հեռավոր Արևելք: 

Մենք ցանկանում ենք հրավիրել Ձեզ միանալու մեր բարձրակարգ իրավաբանների թիմին, փաստաբաններին, որոնց որակը ճանաչվել է Legal500, Chambers and Partners, Asia Law և այլ միջազգային վարկանիշների կողմից: Մենք նպատակ ունենք ընդլայնել մեր թիմն ամբողջ աշխարհում՝ հրավիրելով հմուտ մասնագետների, ովքեր կիսում են մեր հավակնությունները և իրավագիտության հանդեպ կիրքը:

 
Միացե՛ք մեր համաշխարհային թիմին

Գրատա Ինթերնեյշնլը հավատում է յուրաքանչյուր աշխատակցի տաղանդի և հմտությունների զարգացմանը: Առաջարկելով թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում և պրակտիկաներում՝ մենք ձգտում ենք դիմորդներին հնարավորություն տալ զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները:

Որպես փորձառու իրավաբան՝ Դուք կկարողանաք միանալ մեր միջազգային թիմին և աշխատել նրա հետ տարբեր նախագծերի վրա: Դուք կլինեք մեր թիմի մի մասը, որտեղ փորձառություն ձեռք կբերեք տեղական և միջազգային հարթակներում և կաշխատեք այլ երկրների մեր գործընկերների հետ:

Մենք փնտրում ենք անհատների

  • Ովքեր ունեն համապատասխան բակալավրի կոչում,
  • Ում ակադեմիական նվաճումները դասվում են իրենց խմբի լավագույն 10%-ում,
  • Ովքեր ունեն միջազգային իրավաբանական ընկերությունում աշխատելու փորձ,
  • Ովքեր սահուն խոսում են անգլերեն:

Գրատա Ինթերնեյշնլի ընտրության գործընթացը հիմնված է դեպքերի ուսումնասիրությունների վրա: Հաջողակ թեկնածուները պետք է կարողանան լուծել տարբեր գործեր բիզնես աշխարհից իրենց ընտրած ոլորտում: Գրատայում մենք կարևորում ենք խնդիրների լուծման հմտությունները և իրավական գիտելիքները: Մենք փնտրում ենք անհատների, ովքեր ի վիճակի են հաղթահարել բարդ խնդիրները և աշխատել թիմում:

Ահա այն պատճառները, թե ինչու պետք է ընտրեք աշխատել Գրատա Ինթերնեյշնլում.

Ինտեգրում և ամբողջականություն

Գրատա Ինթերնեյշնլում մենք նպատակ ունենք ինտեգրել մեր գլոբալ ցանցը և հնարավորություն ընձեռել մեր իրավաբաններին հաղորդակցվելու և կիսվելու իրենց փորձով: Մենք թիմեր ենք մշակում հատուկ մասնագիտացումների և ոլորտների համար՝ ընդլայնելով մեր հաճախորդների պահանջները կատարելու կարողությունը ՝ անկախ դժվարությունից:

Մասնագիտական զարգացում

Մենք խթանում ենք ստեղծարարությունն ու նորարարությունը և աջակցում ենք իրավաբաններին, ովքեր կցանկանան խորանալ իրավունքի նոր ոլորտներում, նոր մասնագիտացումներում և զարգացնել դրանք տեղական մակարդակում:

Կարիերայի աճ 

Մենք հետևողական ընդլայնում ենք մեր թիմի հմտություններն ու կարողությունները և առաջարկում ենք ենթակառուցվածք, որով իրավաբանները կարող են գտնել իրենց հմտություններին լավագույնս համապատասխանող ոլորտ և մասնագիտացում: Գրատան 27 տարվա ընթացքում ստեղծել է իրավաբանների բազմաթիվ սերունդներ, որոնք գործում են իրավական շուկայում:

chooseCountry
chooseCountry
chooseOffice
chooseOffice
industrySector
industrySector
practiceArea
practiceArea