Այսօր, երբ հարկային օրենսդրությունը ենթարկվում է հաճախակի և շարունակական փոփոխությունների, բավականին դժվար է հետևել բոլոր հարկային օրենսդրական թարմացումներին։
Միևնույն ժամանակ, հարկային օրենսդրության հսկայական շրջանակը, դրա բարդությունն ու դրանում տրված սահմանումների ոչ միանշանակ լինելը կարող են մարտահրավեր լինել ընկերություններին համար և վտանգել նրանց բիզնես գործունեությունը։
ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլը կարող է տրամադրել աջակցություն հարկային օրենսդրությանն առնչվող հարցերով, բացահայտել առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև լուծումներ գտնել դրանք թեթևացնելու համար:
Մեր մասնագետները ունեն փորձ ընդերքի օգտագործման, ներդրումային ծրագրերի, ֆինանսական գործարքների, ձեռքբերումների և միաձուլումների, և կորպորատիվ կառուցվածքի ձևավորման հարցերում։ Մենք հետևում ենք ոչ միայն իրավական փոփոխություններին, այլ նաև տվյալ երկրում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական իրադարձություններին։ Անկասկած, այս իրադարձությունները ազդում են իրավական փոփոխությունների վրա և դրանց մասին տեղեկացված լինելը թույլ է տալիս մեզ տրամադրել ճշգրիտ, արդիական և արդյունավետ խորհրդատվություն։
ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի թիմը բաղկացած է հարկային ոլորտի իրավաբաններից և աուդիտորներից, ովքեր ունեն հարկային մարմինների հետ աշխատանքի մեծ փորձ։
Ծառայություններ՝
- Հարկի վերադարձ,
- ԱԱՀ-ի վերադարձ պետական բյուջեից,
- Կորպորատիվ հարկում,
- Միաձուլումների և ձեռքբերումների գործարքների իրականացման ընթացքում հարկային աջակցություն,
- Հարկային ներդրումային արտոնություններ և հարկային պլանավորում,
- Բիզնեսի միջազգային կազմակերպում,
- Հարկային գծով իրավական վերանայման իրականացում,
- Բանկային և ֆինանսական գործարքների հարկում,
- Ընդերքօգտագործողների հարկում,
- Ոչ ռեզիդենտների հարկում,
- Ֆիզիկական անձանց հարկում,
- Հարկային համալիր ուսումնասիրություն (հարկային աուդիտ) հարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված հաշվետվության և առաջարկությունների տրամադրմամբ,
- Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության վերլուծություն, ճգնաժամային վիճակների և դրանց պատճառների բացահայտում, ֆինանսական առողջացման ծրագրի մշակում և աջակցություն, հասցված վնասների համար մեղավորների նկատմամբ պատասխանատվության կամ պատժի կիրառում,
- Ֆինանսական հետաքննություններ, խարդախության սխեմաների բացահայտում և ակտիվների որոնում,
- Հարկային աուդիտների և վեճերի ժամանակ շահերի ներկայացում և պաշտպանություն,
- Արտաքին հարկային ստուգումների (ԱԱԳ) աջակցություն, հարկային մարմինների պահանջներին ուղղված պատասխանների պատրաստում,
- Ռուսաստանի քրեական օրենսդրության և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նորմերի մեկնաբանում,
- Հարկային հանցագործություններին առնչվող քրեական գործերում շահեր ներկայացում։