Հարկեր

Հարկեր
`
Ընդհանուր ակնարկ
Թիմ
Փորձ

Հիմնական կոնտակտներ

Այսօր, երբ հարկային օրենսդրությունը ենթարկվում է հաճախակի և շարունակական փոփոխությունների, բավականին դժվար է հետևել բոլոր հարկային օրենսդրական թարմացումներին։

Միևնույն ժամանակ, հարկային օրենսդրության հսկայական շրջանակը, դրա բարդությունն ու դրանում տրված սահմանումների ոչ միանշանակ լինելը կարող են մարտահրավեր լինել ընկերություններին համար և վտանգել նրանց բիզնես գործունեությունը։

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլը կարող է տրամադրել աջակցություն հարկային օրենսդրությանն առնչվող հարցերով, բացահայտել առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև  լուծումներ գտնել դրանք թեթևացնելու համար:

Մեր մասնագետները ունեն փորձ ընդերքի օգտագործման, ներդրումային ծրագրերի, ֆինանսական գործարքների, ձեռքբերումների և միաձուլումների, և կորպորատիվ կառուցվածքի ձևավորման հարցերում։ Մենք հետևում ենք ոչ միայն իրավական փոփոխություններին, այլ նաև տվյալ երկրում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական իրադարձություններին։ Անկասկած, այս իրադարձությունները ազդում են իրավական փոփոխությունների վրա և դրանց մասին տեղեկացված լինելը թույլ է տալիս մեզ տրամադրել ճշգրիտ, արդիական և արդյունավետ խորհրդատվություն։

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի թիմը բաղկացած է հարկային ոլորտի իրավաբաններից և աուդիտորներից, ովքեր ունեն հարկային մարմինների հետ աշխատանքի մեծ փորձ։

Ծառայություններ՝

  • Հարկի վերադարձ,
  • ԱԱՀ-ի վերադարձ պետական բյուջեից,
  • Կորպորատիվ հարկում,
  • Միաձուլումների և ձեռքբերումների գործարքների իրականացման ընթացքում հարկային աջակցություն,
  • Հարկային ներդրումային արտոնություններ և հարկային պլանավորում,
  • Բիզնեսի միջազգային կազմակերպում,
  • Հարկային գծով իրավական վերանայման իրականացում,
  • Բանկային և ֆինանսական գործարքների հարկում,
  • Ընդերքօգտագործողների հարկում,
  • Ոչ ռեզիդենտների հարկում,
  • Ֆիզիկական անձանց հարկում,
  • Հարկային համալիր ուսումնասիրություն (հարկային աուդիտ) հարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված հաշվետվության և առաջարկությունների տրամադրմամբ,
  • Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության վերլուծություն, ճգնաժամային վիճակների և դրանց պատճառների բացահայտում, ֆինանսական առողջացման ծրագրի մշակում և աջակցություն, հասցված վնասների համար մեղավորների նկատմամբ պատասխանատվության կամ պատժի կիրառում,
  • Ֆինանսական հետաքննություններ, խարդախության սխեմաների բացահայտում և ակտիվների որոնում,
  • Հարկային աուդիտների և վեճերի ժամանակ շահերի ներկայացում և պաշտպանություն,
  • Արտաքին հարկային ստուգումների (ԱԱԳ) աջակցություն, հարկային մարմինների պահանջներին ուղղված պատասխանների պատրաստում,
  • Ռուսաստանի քրեական օրենսդրության և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նորմերի մեկնաբանում,
  • Հարկային հանցագործություններին առնչվող քրեական գործերում շահեր ներկայացում։
Թիմ
Փորձ

Հայաստան

Մրցանակներ

Արդյունաբերություններ

Այս պահին գրանցումներ չկան

Պրակտիկա

Այս պահին գրանցումներ չկան

Նորություններ

Այս պահին գրանցումներ չկան

հրապարակումներ

Այս պահին գրանցումներ չկան

իրադարձություններ

Այս պահին գրանցումներ չկան
Տեսանյութեր
Այս պահին գրանցումներ չկան