Ֆինանսներ և արժեքթղթեր

Ֆինանսներ և արժեքթղթեր
`
Ընդհանուր ակնարկ
Թիմ
Փորձ

Հիմնական կոնտակտներ

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի Ֆինանսներին և արժեթղթերին առնչվող հարցերով զբաղվող իրավաբանների թիմը կապիտալի շուկաների, նախագծերի ֆինանսավորման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ Ղազախստանում իրականացվող ֆինանսական գործարքների առաջատար իրավախորհրդատուն է։

Մեր նպատակն է իրավական շուկայում դառնալ առաջատար ֆինանսական  փորձ ունեցող ընկերություն։ Սա նշանակում է, որ ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի Ֆինանսների և Արժեթղթերի հարցերին առնչվող թիմը ձգտում է սահմանել իրավական աջակցության չափանիշ կապիտալի շուկաներում և ընդհանուր առմամբ ֆինանսական ոլորտում՝ առցանց հետևելով մեր հաճախորդների կարիքներին և տրամադրելով համապատասխան իրավական լուծումներ՝ օգնելով նրանց ստանալ շահույթ և շուկայում լինել առաջատարը։


Կարևորագույն արժեք ունեցող ոլորտներում իրավաբանական ծառայություններ մատուցելու ունակությունը և Կենտրոնական Ասիայի տեղական մշակույթի վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումնեը մեր ամենաուժեղ կողմերից են:

Մենք հպարտ ենք, որ մեր հաճախորդները, որոնց թվում են տեղական և միջազգային խոշորագույն բանկեր և արդյունաբերական տարբեր  ընկերություններ ավելի քան 30 տարի վստահում են ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի գիտելիքներին և փորձին։

ԳՐԱՏԱՅԻ Ֆինանսներին և արժեթղթերին առնչվող հարցերով զբաղվող բաժինը արդյունավետ համագործակցում է ֆինանսական կարգավորիչների, ինչպես նաև տեղական և միջազգային ֆոնդային բորսաների, ներդրումային բանկերի, միջազգային իրավաբանական ընկերությունների և խորհրդատուների հետ, ինչը թույլ է տալիս մեզ հաճախորդներին տրամադրել լավագույն լուծումները տարբեր իրավիճակներում։

Ծառայություններ՝

  • Օդանավերի, ծովային և երկաթուղային վագոնների ֆինանսավորում և լիզինգ,
  • Բանկային և կորպորատիվ վարկավորում,
  • Բանկային և ապահովագրական վեճեր,
  • Պարտատոմսերի տեղաբաշխում,
  • Ածանցյալ գործիքներ,
  • Ֆինանսական ծառայությունների կանոնակարգում,
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներ,
  • Միաձուլումներ և ձեռքբերումներ,
  • Պարտքի վերակազմավորում և անվճարունակություն,
  • Նախնական և երկրորդական հրապարակային առաջարկներ,
  • Ապահովագրություն,
  • Իսլամական ֆինանսավորում,
  • Ծրագրի ֆինանսավորում և ՊՄԳ,
  • Արժեթղթավորում։
Թիմ
Փորձ

Հայաստան

Մրցանակներ

Արդյունաբերություններ

Այս պահին գրանցումներ չկան

Պրակտիկա

Այս պահին գրանցումներ չկան

Նորություններ

Այս պահին գրանցումներ չկան

հրապարակումներ

Այս պահին գրանցումներ չկան

իրադարձություններ

Այս պահին գրանցումներ չկան
Տեսանյութեր
Այս պահին գրանցումներ չկան