ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի Ֆինանսներին և արժեթղթերին առնչվող հարցերով զբաղվող իրավաբանների թիմը կապիտալի շուկաների, նախագծերի ֆինանսավորման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ Ղազախստանում իրականացվող ֆինանսական գործարքների առաջատար իրավախորհրդատուն է։
Մեր նպատակն է իրավական շուկայում դառնալ առաջատար ֆինանսական փորձ ունեցող ընկերություն։ Սա նշանակում է, որ ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի Ֆինանսների և Արժեթղթերի հարցերին առնչվող թիմը ձգտում է սահմանել իրավական աջակցության չափանիշ կապիտալի շուկաներում և ընդհանուր առմամբ ֆինանսական ոլորտում՝ առցանց հետևելով մեր հաճախորդների կարիքներին և տրամադրելով համապատասխան իրավական լուծումներ՝ օգնելով նրանց ստանալ շահույթ և շուկայում լինել առաջատարը։
Կարևորագույն արժեք ունեցող ոլորտներում իրավաբանական ծառայություններ մատուցելու ունակությունը և Կենտրոնական Ասիայի տեղական մշակույթի վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումնեը մեր ամենաուժեղ կողմերից են:
Մենք հպարտ ենք, որ մեր հաճախորդները, որոնց թվում են տեղական և միջազգային խոշորագույն բանկեր և արդյունաբերական տարբեր ընկերություններ ավելի քան 30 տարի վստահում են ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի գիտելիքներին և փորձին։
ԳՐԱՏԱՅԻ Ֆինանսներին և արժեթղթերին առնչվող հարցերով զբաղվող բաժինը արդյունավետ համագործակցում է ֆինանսական կարգավորիչների, ինչպես նաև տեղական և միջազգային ֆոնդային բորսաների, ներդրումային բանկերի, միջազգային իրավաբանական ընկերությունների և խորհրդատուների հետ, ինչը թույլ է տալիս մեզ հաճախորդներին տրամադրել լավագույն լուծումները տարբեր իրավիճակներում։
Ծառայություններ՝