Անշարժ գույքը ժամանակակից բիզնեսի ամենատարածված առևտրային ակտիվներից է: Ամեն տարի անշարժ գույքի հետ կապված գործարքները դառնում են ավելի ու ավելի բարդ: Դրանք հաճախ պահանջում են մանրակրկիտ պլանավորում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման տարբեր իրավական գործիքների օգտագործում:
ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլը ուրախ է ներկայացնել իր իրավաբանների միջազգային թիմը, որը մասնագիտացված են անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտում: Մեր հաճախորդները վստահում են մեզ, քանի որ մենք կարող ենք համատեղել օրենքների իմացությունը և հաճախորդների շահերի ըմբռնումը հսկայական գործնական փորձի հետ: Մեր մասնագետներից շատերն ունեն բվաականին մեծ փորձ շինարարական և ֆինանսական կազմակերպություններում։
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն շինարարության, վաճառքի, վարձակալության և գույքի կառավարման, հողային հարաբերությունների, շինարարության, կառավարման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման գործընթացի հետ կապված համալիր առևտրային պայմանագրերի մշակման, անշարժ գույքի գործարքների ֆինանսավորման և շատ այլ ոլորտներում: Մեր հաճախորդների թվում են շինարարական ընկերություններ, բանկեր, անշարժ գույքի ֆոնդեր, կառավարող կազմակերպություններ, մանրածախ առևտրով զբաղվողներ ընկերություններ, հյուրանոցներ, արդյունաբերական, առևտրային և տրանսպորտային ընկերություններ և այլն:
Մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը դատարաններում շինարարության և անշարժ գույքի հետ կապված վեճերի շրջանակներում։
Մեր անշարժ գույքի ոլորտի փորձը տեղ է գտել մի շարք վարկանիշներում, որոնց թվում են The Legal 500 և Who’s Who Legal վարկանիշները:
Ծառայություններ՝