Անշարժ գույք

Անշարժ գույք
`
Ընդհանուր ակնարկ
Թիմ
Փորձ

Հիմնական կոնտակտներ

Անշարժ գույքը ժամանակակից բիզնեսի ամենատարածված առևտրային ակտիվներից է: Ամեն տարի անշարժ գույքի հետ կապված գործարքները դառնում են ավելի ու ավելի բարդ: Դրանք հաճախ պահանջում են մանրակրկիտ պլանավորում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման տարբեր իրավական գործիքների օգտագործում:

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլը ուրախ է ներկայացնել իր իրավաբանների միջազգային թիմը, որը մասնագիտացված են անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտում: Մեր հաճախորդները վստահում են մեզ, քանի որ մենք կարող ենք համատեղել օրենքների իմացությունը և հաճախորդների շահերի ըմբռնումը հսկայական գործնական փորձի հետ: Մեր մասնագետներից շատերն ունեն բվաականին մեծ փորձ շինարարական և ֆինանսական կազմակերպություններում։

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն շինարարության, վաճառքի, վարձակալության և գույքի կառավարման, հողային հարաբերությունների, շինարարության, կառավարման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման գործընթացի հետ կապված համալիր առևտրային պայմանագրերի մշակման, անշարժ գույքի գործարքների ֆինանսավորման և շատ այլ ոլորտներում: Մեր հաճախորդների թվում են շինարարական ընկերություններ, բանկեր, անշարժ գույքի ֆոնդեր, կառավարող կազմակերպություններ, մանրածախ առևտրով զբաղվողներ ընկերություններ, հյուրանոցներ, արդյունաբերական, առևտրային և տրանսպորտային ընկերություններ և այլն:

Մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը դատարաններում շինարարության և անշարժ գույքի հետ կապված վեճերի շրջանակներում։

Մեր անշարժ գույքի ոլորտի փորձը տեղ է գտել մի շարք վարկանիշներում, որոնց թվում են The Legal 500 և Who’s Who Legal վարկանիշները:

Ծառայություններ՝ 

  • Անշարժ գույքի հետ կապված գործարքների պլանավորում և դրանց իրականացման համար իրավական աջակցություն,
  • Անշարժ գույքի օբյեկտների և դրանց սեփականատերերի իրավական կարգավիճակի ստուգում,
  • Անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ արգելանքների և այլ սահմանափակումների ու ծանրաբեռնվածությունների առկայության ստուգում,
  • Անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացման համար անհրաժեշտ դեպքերում հարկային հետևանքների վերլուծություն,
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում անշարժ գույքի սեփականության իրավունքից ծագող վեճերի վերաբերյալ,
  • Անշարժ գույքին առնչվող հարցերում շահերի և իրավունքների պաշտպանություն և ներկայացուցչություն,
  • Փաստաթղթերի պատրաստում և աջակցություն անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացման ընթացքում,
  • խորհրդատվություն տրամադրում և սերվիտուտին վերաբերվող հարցերով գործընթացների և գործարքների կազմակերպում,
  • Անշարժ գույքի գրավադրման, ինրպես նաև արգելանքների և ծանրաբեռնվածությունների կիրառման իրավական աջակցություն,
  • Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի օբյեկտների որոնում,
  • Ցանկացած այլ տեսակի իրավաբանական աջակցություն՝ կապված անշարժ գույքի սեփականության իրավունքի, օգտագործման և դրան առնչվող գործարքների իրականացման վերաբերյալ։
Թիմ
Փորձ

Հայաստան

Մրցանակներ

Արդյունաբերություններ

Այս պահին գրանցումներ չկան

Պրակտիկա

Այս պահին գրանցումներ չկան

Նորություններ

Այս պահին գրանցումներ չկան

հրապարակումներ

Այս պահին գրանցումներ չկան

իրադարձություններ

Այս պահին գրանցումներ չկան
Տեսանյութեր
Այս պահին գրանցումներ չկան