Ժամանակակից առևտրային հարաբերություններում օգտագործվում են տարբեր առևտրային պայմանագրեր՝ պարզից մինչև բարդ, որոնք պահանջում են մանրակրկիտ կառուցվածքավորում և ներառում են տարբեր իրավական ռիսկերի մեղմացման գործիքներ:
ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի իրավաբանները մասնագիտացած են բոլոր տեսակի բիզնեսների համար տարբեր առևտրային պայմանագրերի մշակման գործում։ Մեր հաճախորդները վստահում են մեզ, քանի որ մենք կարողանում ենք համատեղել օրենսդրական գիտելիքները և հաճախորդների շահերը մեծ գործնական փորձի հետ: Պայմանագրեր մշակելիս և գործարքներ կազմակերպելիս մենք հիմնվում ենք մեր հարուստ միջազգային փորձի վրա՝ ապահովելով մեր հաճախորդների իրավական պաշտպանությունը բիզնես նախագծերի իրականացման բոլոր փուլերում:
Մենք կազմում ենք առքուվաճառքի, մատակարարման, շինարարության, ծառայությունների մատուցման, փոխադրման, վարձակալության, միջնորդավճարի, կոնսորցիումի ֆրանչայզինգի և դիստրիբուցիայի պայմանագրեր, լիզինգային, ֆինանսական և վարկային պայմանագրեր, նախնական համաձայնագրեր և մտադրությունների հուշագրեր, ինչպես նաև այլ առևտրային պայմանագրեր, որոնք կիրառելի են ժամանակակից բիզնես գործընթացներում: Մենք հաճախորդներին տրամադրում ենք Հաճախորդներին խորհրդատվություն և կազմերպում ենք բարդ գործարքների կատարում։
Կազմում ենք պայմանագրեր, որոնք կիրառելի են առևտրային գործունեության տարբեր տեսակների համար (օրինակ՝ FIDIC), տրամադրում ենք խորհրդատվություն գնումների մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ և ներկայացնում ենք հաճախորդների շահերը դատարաններում:
Ծառայություններ․