Մեր ընկերությունը պահպանում է իր առաջատար դիրքը ընդերքօգտագործման ոլորտում։ Մեր փորձառու իրավաբանական թիմը կարող է տրամադրել իրավական աջակցություն և խորհրդատվություն ընդերքի օգտագործման պայմանագրերի, արտադրության դիստրիբուցիայի պայմանագրերի, համատեղ հետազոտությունների իրականաացման պայմանագրերի, կոնցեսիոն և այլ պայմանագրերի տեխնիկական և իրավական բարդությունների վերաբերյալ:
Ընդերքօգտագործման ոլորտում ծագող հարցերի վերաբերյալ խորհրդատվության շրջանակներում մենք նաև տրամադրում ենք՝
- Խորհրդատվություն իրավասու մարմնից թույլտվություն ստանալու, ընդերքի օգտագործման և հարակից օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման նախապատվության իրավունքից հրաժարվելու հարցերի վերաբերյալ,
- Խորհրդատվություն երկրաբանական և հանքարդյունաբերական տեղաբաշխման՝ ներառյալ դրանց ձեռքբերման եղանակների հետ կապված հարցերի վերաբերյալ,
- Խորհրդատվություն հետազոտության, արտադրության ժամկետների երկարաձգման, ինչպես նաև առևտրային հայտնագործությունների գնահատման համար անհրաժեշտ ժամկետների վերաբերյալ,
- խորհրդատվություն տեղական բնույթ ունեցող հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներին առնչվող հարցերով,
- խորհրդատվություն աշխատանքային ծրագրի և ընդերքօգտագործման այլ պայմանների փոփոխությանն առնչվող հարցերի վերաբերյալ,
- խորհրդատվություն ընդերքօգտագործման պայմանագրի դադարեցմանն առնչվող հարցերի վերաբերյալ։