Լիցենզիաներ և թույլտվություններ

Լիցենզիաներ և թույլտվություններ
`
Ընդհանուր ակնարկ
Թիմ
Փորձ

Հիմնական կոնտակտներ

Ցանկացած երկրում որոշ գործողություններ կարող են իրականացվել միայն թույլտվության (լիցենզիայի) կամ որոշակի տեսակի գործունեության մեկնարկի մասին իրավասու պետական մարմնին ծանուցելու դեպքում:

Օրենսդրությունը հաճախ նախատեսում է առավել խիստ պահանջներ և պատասխանատվություն այն ձեռնարկությունների համար, որոնց գործունեությունն առավել էական վտանգ է ներկայացնում այլ կողմերի իրավունքների և օրինական շահերի համար: 

Օրինակ, Ղազախստանում վտանգի բարձր մակարդակ ունեցող գործունեությունը պահանջում է լիցենզիա, որը համարվում է առաջին կարգի թույլտվություն: Լիցենզիայի բացակայությունը համար նախատեսվում է խիստ պատասխանատվությունը, որը ներառում է՝ տուգանքների սահմանում և լիցենզիայի բացակայության ընթացքում ստացված եկամուտների, ինչպես նաև ապօրինի գործողությունների առարկաների և (կամ) գործիքների (այսինքն՝ մեքենաներ և սարքավորումներ) բռնագանձում։

Վտանգի միջին մակարդակ ունեցող գործունեությունը պահանջում է երկրորդ կարգի թույլտվություն: Ծանուցման ընթացակարգը վերաբերում է վտանգի ցածր մակարդակ ունեցող  գործողություններին կամ գործարքներին: Գործողությունների կամ գործքարքների կատարումը առանց թույլտվության կամ ծանուցման կարող է բերել բավականին լուրջ հետևանքների (տույժերի):

Հետևաբար, նախքան բիզնես սկսելը, համոզվեք, որ տեղյակ եք, թե ինչ թույլտվություններ և ծանուցումներ են պահանջվում պլանավորված գործողություններն իրականացնելու համար:

Թույլտվությունների և ծանուցումների մասին օրենսդրությունը կարող է կիրառվել բազմաթիվ այլ դեպքերում, օրինակ՝ թույլտվություններ (ծանուցումներ) պահանջող գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց վերակազմակերպման, կամ իրավաբանական անձի կողմից թույլտվություն (ծանուցումներ) պահանջող գործունեության համար օգտագործվող իրեն պատկանող գույքի օգտագործման դեպքերում: Նման դեպքերում պահանջվում է գործողությունների ռացիոնալ ծրագիր՝ հիմնված օրենսդրության և ընկերության գործի մանրակրկիտ վերլուծության վրա:

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլը առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  • թույլտվությունների ստացման/պետական մարմիններին ծանուցումներ ուղարկելու ընթացակարգին աջակցություն,
  • թույլտվությունների ստացման և պետական մարմիններին ծանուցումներ ուղարկելու հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • Պետական մարմնին թույլտվություն/ծանուցում պահանջող գործունեության համար պայմանագրերի կազմում.
  • Ընկերությունների համալիր ուսումնասիրություն, թույլտվությունների և ծանուցումների մասին օրենսդրության հետ գործունեության համապատասխանության համար.
  • Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրենսդրությամբ նախատեսված արգելքների և սահմանափակումների հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • թույլտվությունների/ծանուցումների վերաբերյալ պետական մարմինների հետ վեճերի կարգավորման հնարավորությունների գնահատում,
  • Ընկերությունների ներկայացուցրություն պետական մարմինների հետ թույլտվությունների/ծանուցումների հետ կապված վեճերի կարգավորման գործընթացում։
Թիմ
Փորձ

Մրցանակներ

Արդյունաբերություններ

Այս պահին գրանցումներ չկան

Պրակտիկա

Այս պահին գրանցումներ չկան

Նորություններ

Այս պահին գրանցումներ չկան

հրապարակումներ

Այս պահին գրանցումներ չկան

իրադարձություններ

Այս պահին գրանցումներ չկան
Տեսանյութեր
Այս պահին գրանցումներ չկան