ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի աշխատանքային պրակտիկան ընդգրկում է աշխատանքային իրավունքի ոլորտում ծառայությունների ամբողջական շրջանակ, ներառյալ՝ աշխատանքային իրավունքի արդի հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, աշխատանքային պայմանագրերի և քաղաքականության մշակում, ՄՌ-ի բոլոր նյութների պահպանման աջակցություն, աշխատանքային աուդիտ, աշխատանքից ազատման գործընթացների կազմակերպում և այլն:
Աշխատանքային հարցերով զբաղվող մեր փաստաբանները այս ոլորտում ևս հայտնի են իրենց բազմաթիվ հաջողություններով: Մենք հաղթել ենք տասնյակ դատական գործեր, և մեր հաճախորդների թվում են խոշորագույն միջազգային ընկերություններ:
Աշխատանքային իրավունքի բնագավառում մեր հաճախորդների զգալի մասը ընդերքօգտագործողներ են, և մենք կուտակել ենք մեծ գործնական փորձ արտադրական գործունեության կարևոր աշխատանքային ասպեկտներում, ինչպիսիք են հերթափոխային աշխատանքը, արդյունաբերական վնասվածքները, արհմիությունների հետ բանակցությունները և այլն:
Ավելին, մենք ուրախ ենք ձեզ առաջարկել մեր ծառայությունները՝ ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ձեր ընկերությունում աշխատանքային գործընթացների օպտիմալացման նպատակով: Աշխատակազմի ողջամիտ կրճատումները, աշխատավարձի օպտիմալացումը, աշխատողների աշխատանքային ժամերի փոփոխությունը, հեռահար աշխատանքի կազմակերպումը, աշխատողների արձակուրդների կազմակերպումը, աշխատանքային կոնֆլիկտների և գործադուլների կանխումը՝ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես ընկերությունը կարող է կազմակերպել աշխատանքային գործընթացները ներկայիս տնտեսական վիճակում։ Մեր կողմից ցուցաբերվող անհատական մոտեցման շնորհիվ, մենք կընտրենք օպտիմալացման այնպիսի մեթոդներ, որոնք լիովին համապատասխանում են ձեր ընկերությանը:
Ծառայություններ․
- Խորհրդատվության տրամադրում աշխատանքային օրենսդրությանն առնչվող ցանկացած հարցի, ներառյալ՝ աշխատանքի ընդունման, փոխանցումների, աշխատանքից ազատման, աշխատավարձերի, կարգապահական տույժերի, աշխատանքի ժամանակ աշխատակիցների առողջության ապահովման և անվտանգության, աշխատողների աութսորսինգի, օտարերկրյա աշխատուժի ներգրավման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ,
- Անձնակազմի փաստաթղթերի, աշխատանքային հարաբերությունները կարգավորող գործատուի ակտերի ձևանմուշների կազմում (վարքագծի կանոններ, վարձատրության և բոնուսների վերաբերյալ դրույթներ, աշխատողների անձնական տվյալների օգտագործման կանոններ և այլն),
- Աշխատանքի համար անհրաժեշտ փատաթղթերի մշակում,
- Կոլեկտիվ պայմանագրերի կազմում, համագործակցություն աշխատակիցների ներկայացուցիչների և պետական մարմինների հետ պայմանագրերի կազմման և գրանցման ընթացքում,
- Աշխատանքային պայմանագրերի պայմանների փոփոխման իրավական աջակցություն (փոխանցումների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի կազմում, աշխատանքային ռեժիմի փոփոխություն, աշխատավարձի չափի փոփոխություն և այլն),
- ՄՌ-ի փաստաթղթերի աուդիտ, հայտնաբերված խախտումների, հնարավոր ռիսկերի և առաջարկությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Միաձուլումների և ձեռքբերումների ոլորտում աշխատանքային հարցերով իրավական համալիր ուսումնասիրության իրականացում,
- Իրավական աջակցություն միաձուլումներով և ձեռքբերումներով տեղափոխվող աշխատողների համար,
- Աշխատանքային օրենսգրքով նախատեսված բոլոր հիմքերով աշխատանքից ազատվելու իրավական աջակցություն (աշխատանքից ազատման փաստաթղթերի կազմում, համապատասխան փոխգործակցություն պետական մարմինների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների հետ),
- Մասնակցություն աշխատակիցների իրավախախտումներին և աշխատանքային հարաբերություններին առնչվող այլ հարցերի հետ կապված ներքին ստուգումներին,
- Հաշտեցման հանձնաժողովի ստեղծում (բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հանձնաժողովի անդամների վերապատրաստում),
- Գործատուի ներկայացուցչություն կոլլեկտիվ աշխատանքային բանակցություններում և վեճերում,
- Գործատուի ներկայացուցչություն արդյունաբերական վնասվածքների հետաքննության ընթացքում,
- Աշխատանքային հարցերով Գործատուի ներկայացուցչություն պետական մարմիններում։