Շրջակա միջավայրին առնչվող խնդիրները բնորոշ են բոլոր երկրների համար։ Բարեբախտաբար բոլոր երկրները ունեն շրջակա միջավայրին առնչվող պահանջներ, որոնց պետք է հետևեն բոլոր ձեռնարկությունները։
Սա հիմնականում ներառում է թույլտվություններ, որոնց բացակայությունը կարող է անհնարին դարձնել որոշ տեսակի գործունեությունների իրականացումը (շրջակա միջավայրի թույլտվություններ, տեղի շրջակա միջավայրի փորձաքննությունների հաշվետվություններ և այլ տեսակի թույլտվություններ)։ Բացի այդ, կախված գործունեության տեսակից և շրջակա միջավայրի վրա դրանց ստեղծած ազդեցությունից, ձեռնարկությունների համար նախատեսված են արգելքներ և պարտավորություններ՝ ուղղված բնապահպանական ռիսկերի նվազեցմանը։ Սահմանված արգելքների խախտումը և պարտավորությունների չկատարումը կարաող է հանգեցնել որոշակի պատասխանատվություն, որը հաճախ ունենում է շատ մեծ տարածում և կարող է բիզնեսի համար դառնալ մեծ կորուստների և վնասների պատճառ։
Ընկերությունների կողմից շրջակա միջավայրին առնչվող պայմանների խախտումները հիմնականում ծագում են իրավական գործընթացների ընթացքում։ Միևնույն ժամանակ, հանգամանքները կարող են տարբերվել կախված գործունեության տեսակից և օգտագործվող սարքավորումներին ներկայացվող պահանջներից, շրջակա միջավայրի արտանետումները հաշվարկելու համար օգտագործվող ուղեցույցներից, գործին առնչվող այլ տվյալների ստացումից և այլն:
Այս առիթով ընկերությունները պետք է համապատասխանեն իրենց գործունեության տեսակին ներկայացվող պահանջներին։
Բացի այդ, ընկերություններին անհրաժեշտ է իրենց իրավունքների պաշտպանության արագ և արդյունավետ կազմակերպում, այն է՝ շրջակա միջավայրի պահպանության հետ կապված իրավական ռիսկերի հայտնաբերում և պետական ստուգումներից առաջ դրանց վերացում կամ մեղմացում, նախապատրաստում բնապահպանական օրենսդրության համապատասխանության համար ստուգումների, ստուգումների ընթացքում և դրանցում իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանություն, հետագա վեճերի լուծում և պատասխանատվության կիրառում։
Բնապահպանական Գործարքներ կատարելիս, օրինակ՝ իրավաբանական անձանց նկատմամբ հողեր, ձեռնարկություններ, բաժնետոմսեր կամ շահեր ձեռք բերելիս, ընդերքօգտագործման իրավունքներ, ինչպես նաև կապալառուների հետ շրջակա միջավայրի վրա ազդող աշխատանքների կատարման հետ կապված պայմանագրեր կնքելիս կարևոր է ծանոթանալ օրենքով դրանց իրականացման համար ներկայացվող պահանջների,
Ծառայություններ․