Կորպորատիվ իրավունք, միաձուլումներ և ձեռքբերումներ

Կորպորատիվ իրավունք, միաձուլումներ և ձեռքբերումներ
`
Ընդհանուր ակնարկ
Թիմ
Փորձ

Հիմնական կոնտակտներ

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի պրակտիկան միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև կորպորատիվ իրավունքի ոլորտներում ԱՊՀ տարածքում խոշորագույններից է: Մենք մրցանակներ ենք ստացել միջազգային առաջատար վարկանիշներից, ինչպիսիք են Legal 500-ը և Chambers & Partners-ը:

Մեր իրավաբանները ունեն ահռելի փորձ կորպորատիվ օրենսդրությանը և կորպորատիվ ոլորտին առնչվող խնդիրների և հարցերի վերաբերյալ այն երկրներում, որտեղ ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլն ունի ներկայացուցչություն։

Ընկերության պորտֆոլիոն ներառում է հարյուրավոր հաջողված միաձուլումներ և ձեռքբերումներ, այդ թվում նաև միջսահմանային գործարքների կատարում։ Միաձուլումների և ձեռքբերումների ոլորտում տրամադրվող մեր աջակցությունը ներառում է ծառայությունների մեծ շրջանակ, սկսած  համալիր ուսումնասիրությունից մինչև ձեռք բերված բաժնետոմսերի/ակտիվների իրավունքների գրանցում։ Մենք առանձնահատուկ ցանկանում ենք նշել ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի կարևոր փորձը կապված միաձուլումների և ձեռքբերումների գործարքների համար անհրաժեշտ թույլտվությունների ստացման հետ։

ԳՐԱՏԱ Ինթերնեյշնլի փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում արժանի է հատուկ ուշադրության։ Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին խորհրդատվություն բաժնետերերի իրավունքների, կազմվածքի, ժողովների գործառույթների, կառավարիչների և կառավարող բաժնետերերի պատասխանատվության և հաշվետվողականության, տեղեկատվության բացահայտման, ընտանիքի պատկանող և պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների կորպորատիվ կառավարման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ։

Ծառայություններ․

  • խորհրդատվության տրամադրում կորպորատիվ իրավունքին, ինչպես նաև միաձուլումների և ձեռքբերումներին վերաբերող հարցերով,
  • Միաձուլումների և ձեռքբերումների կազմակերպում և աջակցություն,
  • Բաժնեմասերի փոխանցման Համաձայնագրերի պատրաստում,
  • Միաձուլումների և ձեռքբերումների թույլտվությունների ստացում,
  • Համատեղ ձեռնարկությունների ստեղծում և Բաժնետերերի Համաձայնագրերի պատրաստում,
  • Իրավական համալիր ուսումնասիրություն, նախապատմության ստուգումներ,
  • Կորպորատիվ վեճերի լուծում,
  • Ընկերությունների գրանցում, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում, 
  • Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերակազմավորում և լուծարում,
  • Տնօրենի փոփոխություն, կանոնադրական կապիտալի ավելացում և նվազեցում, գրանցված հասցեի փոփոխություն և այլ կորպորատիվ բնույթի փոփոխությունների իրականացում,
  • Ընկերության փաստաթղթերի, կարգավորումների, կանոնակարգերի և այլ ներքին փաստաթղթերի պատրաստում,  
  • Մասնակցների բաժնետոմսերի հետ կապված պայմանագրերի պատրաստում,
  • Կորպորատիվ կառավարման և կորպորատիվ քարտուղարի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Բիզնեսի և անհատի նույնականացման համարի ստացում,
  • Բանկային հաշիվների բացում,  էլեկտրոնային ստորագրությունների ստացում։
Թիմ
Փորձ

Հայաստան

Մրցանակներ

Արդյունաբերություններ

Այս պահին գրանցումներ չկան

Պրակտիկա

Այս պահին գրանցումներ չկան

Նորություններ

Այս պահին գրանցումներ չկան

հրապարակումներ

Այս պահին գրանցումներ չկան

իրադարձություններ

Այս պահին գրանցումներ չկան
Տեսանյութեր
Այս պահին գրանցումներ չկան